Արմինֆո. Ռուսաստանը հուսով է, որ "3+3" ձեւաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպման անցկացումն Անդրկովկասում "կարճ հեռանկարի" հարց է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
"Քանի դեռ ընթանում է այդ հարցերի մշակում, պետք է ձեռք բերել բոլոր մասնակիցների համաձայնությունը: Երբ այն ձեռք բերվի, մենք կհայտարարենք, թե որտեղ դա տեղի կունենա։ Մենք հույս ունենք, որ դա կարճ հեռանկարի հարց է", - ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։
"Վրաստանի համար տեղը "3+3" ձևաչափում՝ Անդրկովկասի երեք հանրապետությունների, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ, կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Թբիլիսին պատրաստակամություն չի հայտնել մասնակցելւո նման քննարկումներին։ Մենք լիովին բաց ենք այդ գործընթացին վրացիների մասնակցության համար։ Այդ պատճառով, եթե նման հանդիպում տեղի ունենա, իսկ կան ծրագրեր՝ այդ վեց պետությունների մայրաքաղաքներից մեկում հանդիպում անցկացնելու։ Եթե Վրաստանը չհաստատի ժամանելու պատրաստակամությունը, Վրաստանի համար աթոռը թափուր կմնա։ Պարզապես հանգիստ կլինի։ Երբ Վրաստանն անհրաժեշտ համարի, երբ նա հասունանա դրա համար, նա կլինի գործընթացի նույնքան լիիրավ մասնակից", - ասել է նա։
Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ այդ ձեւաչափի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդներին: "Այդ երկու երկրների նախագահները հնչեցրել են այդ գաղափարը ՝ հավաքվել "3+3" ձևաչափով. անդրկովկասյան երեք երկրները, Ռուսաստան, Թուրքիա, Իրան և, ընդհանուր առմամբ, քննարկել իրավիճակը տարածաշրջանում ՝ վերջին իրադարձությունների համատեքստում։ Իհարկե, վերջին իրադարձությունները փոխեցին պատկերը տարածաշրջանում, և մենք պետք է ինչ-որ կերպ հարմարվենք նոր իրականությանը։ Դա օբյեկտիվ իրականություն է, այն պետք է ընկալել այնպիսին, ինչպիսին կա", - նշել է Ռուդենկոն։
Նա պարզաբանել է, որ Մոսկվան աջակցել է այդ նախաձեռնությանը, քանի որ այն հեռանկարային է համարել։ "Դա հեռանկարային գաղափար է՝ սեղանի շուրջ հավաքել տարածաշրջանի երկրները, քանի որ հենց նրանք պետք է լուծեն տարածաշրջանային խնդիրները",- եզրափակել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Նշենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ վեցակողմ համագործակցության (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) նախաձեռնությամբ, որին դեռ միանշանակ պատասխանը չի տվել նաև Հայաստանը ։ Նախաձեռնությունն առաջարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: