Արմինֆո. "Տրոյկա դիալոգ" ներդրումային ընկերության նախկին սեփականատեր, սոցիալական ներդրող Ռուբեն Վարդանյանը ռուսական ՌԲԿ հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է սկսել իր քաղաքական գործունեություն:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստվում է մտնել հայկական քաղաքականություն, Վարդանյանն ասել է, որ իրեն վերջերս շատ հաճախ են հարցնում այդ մասին: "Ես դրան պատասխանում եմ կարճ ՝ այո։ Բայց քաղաքականություն, որը ես կարծում եմ, այլ կերպ, ձևակերպում այդ հարցի պատասխանը, քան, պարզապես, քաղաքական կուսակցություն, երկիրը ղեկավարելու ցանկություն", - հայտարարել է գործարարը։
Վարդանյանի խոսքով, այժմ ինքն այն բանի ակտիվ փուլում է, որ ցանկանում է գտնել շատ կարեւոր հարցերի պատասխաններ, որոնք վերաբերում են Հայաստանի զարգացմանը: "Սրանք բոլորը հարցերն են, որոնք դուրս են իմ շրջանակներից՝ որպես գործարար, եւ դուրս են սովորական իմ ամենօրյա կյանքից։ Այդ իմաստով, իհարկե, ես քաղաքականության մեջ եմ", - պարզաբանել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստ է դառնալ Հայաստանի նախագահ, Վարդանյանը նշել է, որ այդ մասին իրեն նույնպես հարցնում են "արդեն շատ հարցազրույցներում"։ "Հիմա ցանկանալ երկիրը ղեկավարել այսօրվա վիճակում, սովորական հայ հասարակության տեսանկյունից, որ "նա ուզում է երկրի ղեկավար լինել", պետք է լինել անտրամաբանական մարդ։ Քանի որ երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում։ Իրական ապագան միանգամայն անհասկանալի է", - նկատել է գործարարը։
Նա կարծում է, որ ներկայումս սուր է դրված Հայաստանի պահպանման հարցը՝ որպես անկախ պետություն, ուստի նման իրավիճակում "պատասխանատվություն ստանձնել պետության ղեկավար դառնալու համար, պետք է շատ համարձակ եւ ռիսկային մարդ լինել": "Այն ամենն, ինչ ես ասում եմ, ես միշտ ասում եմ, եթե այն էլիտան, որը համախմբվի և միասին գտնի, որ դա ճիշտ որոշում է, որպեսզի լինեմ ես, կամ մեկ ուրիշը, ցանկացած որոշում հնարավոր է, որովհետև ես պատրաստ եմ և կոշկակար լինել իմ ազգի համար, և հավաքարար, և ղեկավար", - ասել է Վարդանյանը:
"Եթե ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցրել, որ ես մեկն եմ այն մարդկանցից, ովքեր պատրաստ են պատասխանատվություն կրել Հայաստանի ապագայի համար, այդ թվում դրա համար ես, ուրեմն, պետք է պատրաստ լինեմ ցանկացած պաշտոնի և ցանկացած դիրքի, որը կարող է լինել ինչպես այս, այնպես էլ կարող է լինել բոլորովին այլ: Օրինակ, Գվատեմալայում դեսպան, եթե դա կարեւոր լինի Հայաստանի համար", - հավելել է Վարդանյանը։
Ռուբեն Վարդանյանը Forbes-ի վարկածով 116-րդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցուցակում: Վարկանշային աղյուսակը կազմելիս՝ գործարարի կարողությունը գնահատվել է 1 մլրդ դոլար: Վարդանյանը եւ նրա մենեջերները "Տրոյկա Դիալոգը" 2011 թվականին 1,4 մլրդ դոլարով վաճառել են Սբեռբանկին: