Արմինֆո.Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման հարցերը կքննարկվեն Հայաստանի Ազգային ժողովի փակ նիստում: Ընդդիմադիր խմբակցությունների համապատասխան նախաձեռնությունը խորհրդարանի կողմից հավանության է արժանացել հոկտեմբերի 26-ին լիագումար նիստում:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի շուրջ 1/5-ն առաջարկել է հրատապ քննարկում անցկացնել "իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում եւ սահմանազատման հարցերը" թեմայով փակ նիստում: Որոշումը պաշտպանել է 63 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 17 - ը։
Ինչպես նշեց Ռուբինյանը, որպես համազեկուցողներ հանդես կգան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը: