Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ի դեմս նախարար Վահրամ Դումանյանի, տեղեկություն չունի այն մասին, որ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են հանրապետությունում ռուսական դպրոցների բացմամբ ։ Այդ մասին Դումանյանը հայտարարել Է հոկտեմբերի 21-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
ՏԱՍՍ-ի համաձայն, ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով արտասահմանում բնակվող ռուս հայրենակիցների յոթերորդ համաշխարհային կոնգրեսում, հաղորդել էր, որ Տաջիկստանում հինգ ռուսական դպրոց կբացվի՝ ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդման նախաձեռնության շրջանակներում, նմանատիպ ծրագրեր են նախապատրաստվում Ուզբեկստանի համար: "Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի Հայաստանի համար նման ծրագիր իրականացվի", - ասել էր Լավրովը։
Այսօր Հայստանի կրթության ոլորտի պատասխանատուն, նախ, հայտարարել է, թե ինտերնետում "այդպես էլ չգտավ, չարձանագրեց ՀՀ կառավարության ղեկավար կազմի հայտարարությունն այն մասին, որ պատրաստվում է հանրապետությունում ռուսական նոր դպրոցներ բացել": Նա նաև "նման ձևակերպմամբ տեղեկություն" չի գտել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես ՝ ԱԳ նախարարի շուրթերից։
Տեղեկությունը, ինչպես պարզաբանել Է ԿԳՄՍ նախարարը, մի փոքր այլ է եղել։ "Հետաքրքրությունը, դրա դրսևորումը, հնարավոր է, եղել որոշակի ծրագրերի նկատմամբ։ Ես անձամբ չեմ շփվել պարոն Լավրովի հետ", - հայտարարել է նա, հավելելով, որ ցանկացած ծրագիր արժանի է ուշադրության։ "Վստահ եղեք, որ ներկայում մեր օրակարգում նման հարց չկա", - հավաստիացրել է նախարարը, միաժամանակ նշելով, որ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են օտար լեզուների, այդ թվում ՝ ռուսաց լեզվի հանրահռչակմամբ: