Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ պաշտոնում նրան փոխարինել է Արշակ Ասլանյանը։ Համապատասխան որոշումները, ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 21-ին:
Նշենք, որ տնտեսագիտության թեկնածու Վարոս Սիմոնյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականի օգոստոսի 22-ին: Մինչ այդ (2015-2019 թթ.) աշխատել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրի կցորդ, 2011-2015 թթ.՝ Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության աառեւտրի ներկայացուցիչ, 2002-2011թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: