Արմինֆո. "Արեւելյան գործընկերություն" ծրագրի մասնակից հետխորհրդային երկրների հետ Եվրամիության համագործակցության ուժեղացումը եւ Պարսից ծոցի տարածաշրջանում Եվրոպայի դերի ամրապնդումը կլինեն Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհրդի օրակարգի կենտրոնում՝ այսօր:
"Արտաքին գործերի նախարարները գաղափարներ կառաջարկեն նախարարական հանդիպման եւ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի համար, ԵՄ եւ ԱԳ միջեւ համագործակցության ապագա նախագծերի համար", - ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
Ինչպես հաղորդում Է "Ինտերֆաքսը", նա հիշեցրել է, որ նոյեմբերին սպասվում է ԵՄ-ԱԳ նախարարների մակարդակով խորհրդակցություն, իսկ դեկտեմբերին՝ հանդիպում վերեւներում: Նրանց նպատակն է ԵՄ-ի հետ Արեւելյան գործընկերության երկրների հետագա մերձեցումը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով։
Այսօր Լյուքսեմբուրգում նախարարները կկենտրոնանան COVID-19 համավարակից հետո ԱԳ երկրների վերականգնման, արտաքին ազդեցությունների նկատմամբ նրանց կայունության եւ բարեփոխումների անցկացման վրա, մասնավորապես, Արեւելյան գործընկերներին պատվաստանյութերով ապահովման գործում համերաշխության վրա:
ԵՄ-ն նախկինի պես Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից է համարում Բելառուսին՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ միասին, սակայն, սահմանափակել է աշխատանքային մակարդակով շփումները բելառուսական իշխանությունների հետ: Այդ պատճառով նոյեմբերյան հանդիպմանը Բելառուսի ԱԳ նախարարը չի լինի, իսկ դեկտեմբերյան գագաթնաժողովին չի մասնակցի Ալեքսանդր Լուկաշենկոն։
Վերջերս ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի Կատար, ԱՄԷ եւ Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո աշխուժացել է Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի հետ ամուր ինստիտուցիոնալ հարաբերությունների հաստատմանը նպատակաուղղված ԵՄ արտաքին քաղաքական նախագիծը, որը ձեւավորվել է դեռ մինչեւ կորոնավիրուսի համավարակը, բայց հետո դրա իրականացումը կանգ էր առել: Նախարարները կքննարկեն ԵՄ մոտեցումը տարածաշրջանին: Նրա երկրների հետ տնտեսական փոխգործակցությունը ԵՄ գլոբալ օրակարգում: Լրագրողների զրուցակիցը նշել է, որ այդ երկրներն "ունեն սեփական լավ գաղափարներ ԵՄ հետ համագործակցության մասին", - հաղորդում է "Ինտերֆաքսը":