Արմինֆո. Իրանն ու Ադրբեջանը պետք է կանխեն թյուրըմբռնումը հարաբերություններում։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է IRNA-ն:
Ամիր աԱդոլահիանը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են վերջին իրադարձությունները երկկողմ հարաբերություններում: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների համար նպատակահարմար է շարունակել իրենց հարաբերությունները ճիշտ ուղղությամբ: Ընդգծելով երկրների փոխադարձ հարգանքի և անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անհրաժեշտությունը՝ Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Թեհրանին ու Բաքվին կապում են վաղեմի հարաբերություններ։
"Երկու երկրները պետք է թույլ չտան թյուրըմբռնում հարաբերություններում, եւ նրանք պետք է շարունակեն իրենց հարաբերությունները ճիշտ եւ արագ զարգացող ուղղությամբ", - հայտարարել է նա: