Արմինֆո.Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահին Մոսկվա այցելելու հրավերի համար՝ Փաշինյանը նշել է, որ հաճախակի հանդիպումները վկայում են հարաբերությունների բարձր դինամիկայի և դաշնակցային ռազմավարական հարաբերությունների կարևորության երկուստեք ըմբռնման մասին: Այս առումով նա նշել է, որ սա այս տարվա չորրորդ հանդիպումն է։ "Իհարկե, այժմ մեր տարածաշրջանում եւ ողջ աշխարհում դինամիկ գործընթացներ են տեղի ունենում, եւ շատ կարեւոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն եւ ստուգեն ժամացույցները", - հայտարարել է Հայաստանի վարչապետը: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՀՀ և ՌԴ ղեկավարների հանդիպման ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ:
Սպասվում է, որ բանակցությունների գլխավոր թեման կդառնա 2020թ. նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ կողմերը կքննարկեն տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը: Բացի այդ, Պուտինն ու Փաշինյանը հանդիպմանը կանդրադառնան երկկողմ հարաբերությունների զարգացման և եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդիական հարցերին: