Արմինֆո.Իրանական դատարանը կոշտ դատավճիռ է կայացրել Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի ընթացքում ի աջակցություն Ադրբեջանի 2020թ. սեպտեմբերի 29-ին Արդեբիլում կայացած ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հոկտեմբերի 8-ին Արդեբիլի թիվ 102 ուղղիչ հիմնարկում դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն 12 ամբաստանյալներ դատապարտվել են 180 ամսվա (15 տարվա) ազատազրկման, ինչպես նաեւ մտրակի 888 հարվածի: Նրանք մեղադրվում են ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, իրավակարգի խախտման, ինչպես նաեւ իրավապահներին դիմադրելու համար:
Նշենք, որ անցյալ տարվա աշնանը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ Թուրքիայի աջակցությամբ նախաձեռնած պատերազմի ընթացքում Իրանում ի աջակցություն Ադրբեջանի ակցիաներ էին անցկացվել: Ավելի քան 30 մասնակից ձերբակալվել էր, նրանցից 12-ի նկատմամբ հարուցվել էին քրեական գործեր։