Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի նիստին:
Կազմակերպության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ ՀԱՊԿ-ում 2021-2022 թթ. նախագահության՝ Տաջիկստանի Հանրապետությունից ռոտացիայի կարգով Հայաստանի Հանրապետությանն անցման կապակցությամբ մշտական խորհրդի նախագահ է ընտրվել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Տաջիկստանի լիազոր ներկայացուցիչ Հասան Սուլթոնովը նրան է փոխանցել նախագահի փայտե մուրճը, որը խորհրդանշում է ՀԱՊԿ մշտական խորհրդի որոշման ընդունումը: Հասան Սուլթոնովին շնորհակալություն են հայտնել 2020-2021 թվականներին կազմակերպության մշտական խորհրդի նախագահի պաշտոնում արդյունավետ եւ կառուցողական աշխատանքի համար:
Մշտական խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են ՀԱՊԿ Հավաքական կոնգրեսացուցահանդեսային գործունեությանը և կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարության նախագծի նախապատրաստմանը: