Արմինֆո.Բաքվում առաջին անգամ մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի "Երեք եղբայր-2021" համատեղ միջազգային զորավարժությունները:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ը, համատեղ զորավարժությունների հիմնական նպատակը մարտական գործողությունների ընթացքում բարեկամ եւ գործընկեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումն է, գործողությունների նախապատրաստումը խաղաղության եւ ռազմական պայմաններում, գիտելիքների եւ փորձի փոխանակումը:
"Երեք եղբայրներ-2021" միջազգային զորավարժությունները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 20-ը: Թուրքիայի, Պակիստանի եւ Ուզբեկստանի հատուկ ստորաբաժանումների մասնակցությամբ "Համագործակցության Վահան - 2019" զորավարժություն էր անցկացվել 2019 թվականին: