Արմինֆո. Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման իրականացման խնդիրներից մեկը միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որին գումարվում վրա բարդվում է կողմերի փոխվստահության դեֆիցիտը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը։
Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ սահմանին կայուն դեէսկալացիա կարող է ապահովել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման աշխատանքի անհապաղ մեկնարկը՝ դրա հետագա սահմանագծմամբ: "Ռուսաստանը հանդես է գալիս այդ հարցի շուտափույթ լուծման օգտին", - ընդգծել է դիվանագետը:
Ընդ որում, նա նշել է, որ ռուսական կողմը լրջորեն մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում, ինչն ուղեկցվում է երկու կողմերի մարդկային զոհերով: "Ցավոք, չնայած ձեռնարկվող բոլոր քայլերին, սահմանային լարվածությունը դեռ չի նվազում", - ասել է Բիկանտովը:
Այդ համատեքստում դիվանագետը կողմերին կոչ է արել խուսափել ցանկացած գործողությունից, որը հղի է իրավիճակի հետագա դեգրադացմամբ: "Ծագող հարցերը պետք է լուծել խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով", - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է այսուհետ էլ ակտիվ ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանի շրջանում իրադրության կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ապաԷսկալացման միջոցների եւ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի գործարկման մեեկնարկի միջոցով: Այդ ջանքերը տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ միասին, ինչպես նաեւ միջհամայնքային երկխոսության խթանումը, ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով, Անդրկովկասը կվերածեն կայունության, անվտանգության, բարգավաճման գոտու՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններին համապատասխան:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մեկնաբանելով ՀՀ ողջ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր տեղակայելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկը, նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների տեղակայման հարցը քննարկվում է ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ, որը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել: Սակայն այդ հարցը, ըստ նրա, պահանջում է եռակողմ ձևաչափով քննարկումներ։ "Մենք հասկանում ենք այդ խնդրի ողջ կարեւորությունը", - ասել էր ռուս դիվանագետը, նշելով, որ այդ ուղղությամբ գործնական աշխատանք է տարվում: