Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հրամանով Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար: Այդ մասին ասվում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում
2020 թվականի դեկտեմբերի 3-ին Վահան Հունանյանն ազատվել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից եւ նշանակվել նրա խորհրդական: Նախօրեին հաղորդվել էր, որ Տիգրան Ավինյանը պաշտոնից ազատել է իր բոլոր խորհրդականներին եւ օգնականներին, այդ թվում՝ Վահան Հունանյանին:
Հիշեցնենք, որ ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը լքել է պաշտոնը 2021 թվականի մայիսի 31-ին: Նաղդալյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հոկտեմբերի 10-ից ։