Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ներկա փուլում Հայաստանի լիակատար, վերջնական ապաշրջափակումը, իմ կարծիքով, անհնարին է թվում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը։
"Կարծում եմ, որ դա հասկանում են բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ՝ Երեւանը։ Հնարավոր է՝ հաջողվի կարգավորել բեռնափոխադրումները, այլ տարբերակներ ես դեռ չեմ տեսնում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի։ Մասնավորապես, շատ բարդ է երկրի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը։ Կարևոր է նաև ընդգծել, որ ապաշրջափակման հետ կապված հարցերի քննարկման համատեքստում, ոչ պակաս կարևոր է թվում անվտանգության ապահովումը", - ընդգծել է նա։ Ըստ Սկակովի ՝ Երևանը փորձում է քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։ Սակայն, չնայած այս հարցում շտապողականությանը, Հայաստանի ջանքերն այս ուղղությամբ միջազգային հանրությունից բավարար աջակցություն չեն ստանում։ Ինչը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է Հայաստանի շուրջ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակով։
Բաքուն, իր հերթին, փորձագետի գնահատմամբ, այս փուլում կենտրոնացրել է ջանքերը Երեւանի հետ խաղաղ համաձայնության հասնելու վրա, այնպես, ինչպես նա դա պատկերացնում է: Եվ հենց այդ համաձայնագրի կնքման միջոցով է, որ Ադրբեջանը, ըստ Սկակովի, փորձելու է լուծել իր բոլոր խնդիրները։ Ներառյալ՝ Թուրքիայի հետ հաղորդակցությունների կարգավորման խնդիրը։ Եվ այսօր փորձում է առավելագույնը քաղել անցյալ տարվա պատերազմի արդյունքում ձեռք բերված սեփական գերազանցությունից։
"Ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա իրավիճակի և դրա հնարավոր հեռանկարների էությունը վարչապետ Փաշինյանի հետ վերջին հանդիպման ընթացքում գրեթե մեկ նախադասությամբ արտահայտել է ՌԴ նախագահ Պուտինը։ Նա կարևորել է արտահերթ ընտրություններում Փաշինյանի վստահության քվե ստանալը ՝ սուր, ցավոտ հարցերի լուծման համատեքստում։ Իմ կարծիքով, այդ արտահայտության մեջ իր արտացոլումն է գտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխկապակցված խնդիրների ողջ համակարգը", - ընդգծել է փորձագետը։