Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը:
"Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ տագնապ են հարուցում։ Ես կողմերին կոչ եմ անում հավատարիմ մնալ վերջին մարդասիրական քայլերին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների ամբողջական կատարման եւ չլուծված հարցերի խաղաղ կարգավորման համար", - գրել է Լինդեն։