Արմինֆո. Ռուսաստանը տեղյակ է հայ-ադրբեջանական սահմանին սրացումների մասին, կողմերի հետ աշխատանք է տարվում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր տեղակայելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
Ինչպես հաղորդում է "ՌԻԱ Նովոստին", Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այդ տեսանկյունից ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մոսկվան շարունակում է իր շփումները Երեւանի եւ Բաքվի հետ, որպեսզի լիովին ապահովի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը: "Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է եղել։ Եվ դուք գիտեք, որ ռուսական ներկայացուցիչները մեծ ջանք են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի։ Աշխատանքը շարունակվում է", - ասել է Պեսկովը։