Արմինֆո. ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել սահմանին իրավիճակի ապաէսկալացման համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ը դատապարտում է վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին տեղի ունեցած բռնությունների աճը և կոչ է անում կողմերին կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները:
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ սահմանին պահպանվող լարվածությունն ընդգծում է, որ միայն համապարփակ լուծումը կարող է կարգավորել երկու երկրների միջեւ հարաբերությունները եւ տարածաշրջանի բնակիչներին թույլ կտա խաղաղ ապրել միասին:
Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտում Երեւանին եւ Բաքվին կոչ են արել որքան հնարավոր է շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին' հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու համար: