Արմինֆո.Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
"Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ", - հաղորդել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում: