Արմինֆո.Հնարավոր է թվում փաստել, որ հավաքական Արևմուտքն այսօր Հայաստանին առաջարկում է աջակցություն հենց Ֆրանսիայի միջոցով, քանի որ Հայաստանը միշտ առավել սերտ հարաբերություններ է ունեցել հենց Ֆրանսիայի հետ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
"Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երկիր է, իսկ Ֆրանսիան՝ Հայաստանը բոլորից լավ հասկացող երկիրը։ Այլ հարց է, թե որքան երկար կմնա Հայաստանի ուղղությամբ Արևմուտքի մեկնած ձեռքը ։ Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե որքան երկար են Արեւմուտքի շահերը կհամընկնեն Հայաստանի շահերի հետ։ Եվ, իհարկե, արդյոք մենք՝ ինքներս, կկարողանանք օգտագործել այդ համընկնումը՝ Հայաստանի շահերից ելնելով։ Այս լույսի ներքո՝ թե որքան հեռու կգնա Արևմուտքը, կախված է ինչպես մեր աշխատանքից, այնպես էլ ընդհանուր աշխարհաքաղաքական ֆոնից։ Այսօր այդ ֆոնը մեզ համար բարենպաստ է, մնում է միայն դրանից օգտվել", - նշել է նա։
Ղևոնդյանի գնահատմամբ՝ եթե Հայաստանը, Արևմուտքի առաջարկություններին ի պատասխան, ի զորու լինի ձևավորել համապատասխան օրակարգ և սկսել դրա իրագործումը, Արևմուտքը չի ուշանա իր առաջարկությունների իրականացման գործում։ Նրա գնահատմամբ՝ արդեն այսօր ակնհայտ է, որ Արևմուտքը փորձում է սեփական միջոցներով լցնել այն անվտանգության համակարգի անգործության արդյունքում գոյացած ճեղքերը, որում գտնվում է Հայաստանը։
Ըստ քաղաքագետի՝ այս ամբողջ իրավիճակում պակաս կարևոր չէ Հայաստանի անվտանգության ապահովման սեփական ռազմավարության փաստացի բացակայության փաստը։ Այս լույսի ներքո՝ Ղևոնդյանը տեսնում է նոր ռազմավարության շուտափույթ մշակման և ընդունման անհրաժեշտություն։ Դրանից հետո և դրա հիման վրա արդեն հնարավոր կլինի ավելի առարկայական դիտարկել անվտանգության ոլորտում Արևմուտքի հնարավորությունները, ինչպես նաև դիտարկել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների հետ դրանց համադրման, փոխկապակցման և ներդաշնակեցման հնարավորությունը։
Մեկնաբանելով Արցախի շուրջ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման հեռանկարները՝ քաղաքագետն ընդգծել է, որ դրան եղած բոլոր միջոցներով հակազդելու է Բաքուն: Նրա կարծիքով, այդ մասին ուղղակիորեն վկայում են, ըստ էության, ոչ միայն Արցախի կարգավիճակի հարցի, այլև Արցախի խնդրի բացակայության վերաբերյալ Իլհամ Ալիևի հայտարարությունները։
"Այս լույսի ներքո՝ հասկանալի է, որ Ալիևը հնարավորինս ձգձգելու է Մինսկի խմբի աշխատանքը ։ Իսկ այդ հնարավորությունները նա ունի, ններառյալ Ռուսաստանի հնարավորությունները, թեև վերջինս խոսքով Մինսկի խմբի վերակենդանացման կողմնակից է։ Այստեղ կարևոր է հաշվի առնել Մոսկվայի ակնկալիքները Բաքվից ՝ եվրասիական ինտեգրման ռուսական նախագծերում նրա ներգրավման վերաբերյալ։ Եվ ահա այստեղ առաջին պլան է մղվում այդ ճանապարհին Ադրբեջանի կողմից հարուցվող խոչընդոտները չեզոքացնելու Հայաստանի պատրաստակամությունն ու ունակությունը", - ամփոփել է քաղաքագետը։