Արմինֆո. Հակամարտությունը, լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակում է մնալ հզոր հաղթաթուղթ Ռուսաստանի ձեռքում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն։
"Մոսկվան շահագրգռված էր պահպանել այդ հակամարտությունը, այսպես ասենք, իր գոյության ողջ պատմության ընթացքում։ Հենց իր առաջացումից ի վեր: Այս լույսի ներքո՝ այն, որ այսօր էլ հենց Ռուսաստանն է շահագրգռված դրա պահպանմամբ, կասկած լինել չի կարող։ Եվ դա, անշուշտ, պատահականություն չէ։ Մոսկվան այսօր գտնվում է ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ հարաբերությունների վերաֆորմատավորման եւ նորացման գործընթացում, եւ, իհարկե, ձգտում է դրանք խորացնել ու ուժեղացնել", - ընդգծել է նա։
Ընդ որում, քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ դիմակայության շարունակությունը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի շահերից, որը նոր-նոր սկսում է սթափվել անցյալ տարվա պատերազմի հետևանքներից: Չի համապատասխանում նաեւ Ադրբեջանի շահերին, որի համար այժմ չափազանց կարևոր է հասնել դեպի Նախիջևան միջանցքի բացմանը։ Մինչդեռ, հակամարտությունը, Վասաձեի համոզմամբ, ոչ մի կերպ բարենպաստ չէ Բաքվի նման մտադրությունների համար։
Հակամարտությունը, նրա գնահատմամբ, չի բխում և ԱՄՆ-ի, և Ֆրանսիայի, և նույնիսկ, Թուրքիայի, շահերից։ Առաջին հերթին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի սրման հետեւանքով նրանց համար որեւէ քաղաքական օգուտ ստանալու հեռանկարների բացակայության պատճառով: ԵՄ-ն, իր հերթին, ըստ Վասաձեի, խաղացող է, որն ապահովում է տեխնիկական աջակցություն, ֆինանսական ներարկումներ, նպաստում է ժողովրդավարության զարգացմանը, բայց՝ ոչ անվտանգության մատակարար:
Քաղաքագետը Հայաստանին ու Վրաստանին միլիարդավոր եվրո հատկացնելու եվրոպական նախաձեռնությունները դիտարկում է հենց այս լույսի ներքո։ Այս համատեքստում Վասաձեն նշել է, որ ԵՄ-ում, ընդհանուր առմամբ, եւ ցանկացած եվրոպական երկրում,, մասնավորապես, բացակայում է Հարավային Կովկասում ռազմական ուժ կիրառելու պատրաստակամմության որեւէ նշան, առանց որի անվտանգության ապահովման մասին խոսելն, ըստ նրա, անիմաստ է։
Ամեն դեպքում, նրա գնահատմամբ, Հարավային Կովկասի նկատմամբ ԵՄ հետաքրքրությունը Ասիայի եւ Եվրոպայի շուկաների միջեւ հաղորդակցության համակարգում տարածաշրջանի կարեւոր դերի լույսի ներքո այսօր ակնհայտ է: Հատկապես, այսօր տարածաշրջանի վերաֆորմատավորման ֆոնին, ինչը բավական հետաքրքիր գործընթաց է, որում դրա բոլոր կողմերն ունեն իրենց քաղաքական գործիքակազմը։ Հասկանալի է նաեւ, որ ԵՄ-ի պարագայում դա ծրագրային ֆինանսավորում է տարածաշրջանում կայունության պահպանման համար, որը նպաստում է Եվրոպայի համար գազի մատակարարման այլընտրանքների ձեւավորմանը:
"Վերջերս Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ խոսում է այն մասին, որ Եվրամիությունը ներկա է այնտեղ, որտեղ նրա ներկայությունը ցանկանում են տեսնել։ Այնուամենայնիվ, ես որեւէ հույս չէի կապի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Բրյուսելին ներգրավելու հնարավորության հետ։ ԵՄ-ն փողի, տեխնոլոգիաների եւ ժողովրդավարության մասին է: ԵՄ-ն պատերազմի մասին չէ։ Եվ այս լույսի ներքո ԵՄ-ի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ես գնահատում եմ որպես խորհրդանշական, բայց՝ ոչ ավելին", - ամփոփել է Վասաձեն ։