Արմինֆո.Նկատի ունենալով Աֆղանստանում հասունացող նոր, բավականին վտանգավոր իրավիճակը՝ Մոսկվան այսօր փորձում է սրբագրել հարավկովկասյան ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը ՝ փորձելով հարմարվել հերթական նոր աշխարհաքաղաքական իրողություններին։ Նման կարծիք է հայտնել "Քաղաքակրթությունների երկխոսություն" ինստիտուտի գիտական հետազոտությունների ղեկավար, արեւելագետ Ալեքսեյ Մալաշենկոն։
"Ակնհայտ կերպով Ռուսաստանն այսօր Հարավային Կովկասում կայունության խիստ կարիք ունի։ Դա, ոչ վերջին հերթին, պայմանավորված է միջինասիական երկրների խնդիրներին դիվանագիտական և այլ ջանքերի մի մասը վերաուղղելու անհրաժեշտությամբ։ Մենք հասկանում ենք դրանց առաջացման անխուսափելիությունը՝ Աֆղանստանում իշխանության վերջնականապես թալիբների ձեռքն անցման դեպքում",- նշել է նա։
Ընդ որում, Մալաշենկոն Աֆղանստանում թալիբների հարձակման մեջ միջինասիական երկրների համար հատուկ սպառնալիքներ չի տեսնում: Առաջին հերթին, նկատի ունենալով, որ "Թալիբանը" ռազմական թիրախներ չունի Միջին Ասիայի երկրներում։ Նա թալիբների՝ ՀԱՊԿ-ի սահմաններին հասնելուն առնչվող մտավախությունները գնահատում է որպես խիստ չափազանցված, համարելով, որ Ռուսաստանը վտանգի չպետք է սպասի Միջին Ասիայից:
Այս լույսի ներքո՝ արեւելագետը նշել է Մոսկվայի եւ թալիբների միջեւ հիանալի հարաբերությունների առկայությունը, որոնք միայն վերջերս էին այցով գտնվում Մոսկվայում: Նրա գնահատմամբ՝ "Թալիբանի" մասին պատկերացումները՝ որպես գաղափարապես կոշտ շարժման մասին, անհուսալիորեն հնացել են եւ քիչ են համապատասխանում գործերի ներկայիս վիճակին: Այս լույսի ներքո՝ Մալաշենկոն թալիբների վերջնական հաղթանակից հետո կանխատեսում է Աֆղանստանում իսլամական պետության ստեղծում, որը ճանաչվելու է բոլորի կողմից, պարզապես, այն պատճառով, որ նրա ագրեսիան պետք չէ ոչ ոքի՝ ներառյալ հենց պրագմատիկ թալիբներին:
Կենտրոնական Ասիայի համար թալիբների կողմից արտաքին սպառնալիքի բացակայության լույսի ներքո, տեսականորեն, Տաջիկստանում կամ ինչ-որ այլ վայրում, նրա կանխատեսումներով, հնարավոր է կրոնական ձեւով սոցիալական բողոք՝ որպես սոցիալ-տնտեսական ցնցումների արդյունք: Այս համատեքստում Մոսկվան, Մալաշենկոյի գնահատմամբ, այժմ ՀԱՊԿ-ի թեման կխաղարկի քարոզչական ճակատում՝ հաշվի առնելով սահմանին օգնության մասին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի խնդրանքը:
Վերադառնալով կովկասյան գործերին՝ Մալաշենկոն այդ ուղղությամբ Ռուսաստանի ընթացիկ քաղաքականությունը բնութագրել է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության պահպանմանն ուղղված: Ինչն, առաջին հերթին, պայմանավորված է հետպատերազմյան երկու եռակողմ հայտարարությունների իրականացմանը չվնասելու ցանկությամբ, հատկապես, դրանք զրոյացնելու և նոր գործընթաց նախաձեռնելու Արևմուտքի փորձերի ֆոնին։
"Հարավային Կովկասում մենք այսօր տեսնում ենք մեծ, բազմաթիվ կոմբինացիաներից բաղկացած քաղաքականություն՝ գործողության մեջ։ Ռուսաստանը շատ լավ տեսնում է այս տարածաշրջանի նկատմամբ ԵՄ-ի միանգամայն որոշակի հետաքրքրության առկայությունը։ Չի բացառվում, որ այս փուլում այդ հետաքրքրությունը կարող է և չհակասել Ռուսաստանի շահերին, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նույն վերակենդանացումն, իրոք, կարող է կայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Ինչում Մոսկվան, ինչպես նշեցի վերեւում, այսօր խիստ շահագրգռված է։ Այս լույսի ներքո՝ տվյալ փուլում Ռուսաստանը կաշխատի եւ կհամագործակցի բոլոր կողմերի եւ հետաքրքրվողների հետ: Տարածաշրջանի ապագան բավականին անկանխատեսելի է թվում, իսկ մեզ այստեղ նոր խնդիրներ բոլորովին պետք չեն", - ամփոփել է ռուսաստանցի փորձագետը։