Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում անկայուն իրավիճակին:
"Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում", - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Լաքոտը՝ զետեղելով Երասխի ուղղությամբ արված լուսանկարներ:
Հավելենք, որ անցած շաբաթվանից հակառակորդը պարբերաբար սադրանքներ է կազմակերպում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում։ Նախօրեին փորձ էր արվել ճեղքում իրականացնել Երասխի հատվածում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է ադրբեջանական զինուժի կողմից ականանետերի կիրառման մասին: