Արմինֆո. Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միասնությունը կարեւոր է խաղաղության համար ։ Այս մասին Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
"Մենք աշխատում ենք միասին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ։ Վրաստանի դեպքում՝ քաղաքական կուսակցությունների վերադարձն է խորհրդարան։ Հայաստանում եւ Ադրբեջանում՝ աջակցությունը կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը: Եվ սա ընդամենը երկու օրինակ է, որտեղ մենք միավորվում ենք առաջնորդության համար", - գրել է Միշելը։
Հիշեցնենք, որ Վրաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջնորդությամբ հունիսի 12-ին տեղի է ունեցել 15 հայ ռազմագերիների փոխանակում Աղդամի ականապատ տարածքների քարտեզների հետ: Ընդ որում, եւս մի քանի հարյուր հայեր շարունակում են ապօրինաբար պահվել Ադրբեջանում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո, որի պայմաններից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր ռազմագերիների եւ պահվող անձանց փոխանակումն էր ։