Արմինֆո. ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսն արձագանքել է Հայաստանի Սյունիքի մարզ Ադրբեջանի անօրինական ներխուժման մասին հաղորդագրություններին:
"Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն ադրբեջանական զորքերի կողմից ագրեսիայի վտանգավոր և անօրինական գործողություն է, որն ընդգծում է այն մշտական սպառնալիքը, որին շարունակում է բախվել հայ ժողովուրդը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ իմ խոսելուց հետո այսօր պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները եւ միջազգային հանրությունն, ընդհանուր առմամբ պետք է վճռականորեն արձագանքեն այդ ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեությունը լուրջ հետեւանքներ կունենա", - ասված է սենատորի հայտարարությունում:
Ընդ որում, նա արձանագրել է, որ անցյալ աշնանը, երբ Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, նախորդ վարչակազմը չկարողացավ միջամտել եւ "դուռը բաց թողեց բռնապետերի համար, ինչպիսիք են Ալիեւը, Էրդողանը եւ Պուտինը, որպեսզի որոշեն հայ ժողովրդի ճակատագիրը": Մենենդեսը հավելել է, որ դա չի կարող կրկնվել։ Նրա խոսքով, Բայդենի վարչակազմը պետք է զբաղվի այդ հարցով ամենաբարձր մակարդակով, որպեսզի հասկացնել տա, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, եւ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան, ուղղակի, անթույլատրելի են: