Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել ռուսական կողմին Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
"Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին ", - ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշենք, որ մայիսի 11-ին Կազանի թիվ 175 վարժարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է յոթ աշակերտ եւ ուսուցչուհի, տուժել է եւս առնվազն 20 մարդ: Դպրոցի վրա հարձակվել է 19-ամյա դեռահասը, նա ձերբակալվել է։ Նա Իլնազ Գալյավիեւն է, սովորել է Թաթարստանի բիզնեսի աջակցման ինստիտուտին առընթեր քոլեջում, սակայն ապրիլին հեռացվել է ակադեմիական պարտքի պատճառով: ՌԴ Քննչական կոմիտեն միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցել սպանության հոդվածով։ Թաթարստանում մայիսի 12-ը սգո օր է հայտարարվել։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, դպրոցի վրա հարձակված անձը որսորդական տոմս է ստացել փետրվարի 16-ին եւ երկու ամիս անց գրանցել է թուրքական արտադրության Hatsan escort հարթափող հրացան ։