Արմինֆո. Հայ ռազմագերիների հարցը ներառվել է ԵԽԽՎ վաղվա քննարկումների օրակարգում։ Այդ մասին հաղորդել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
"ԵԽԽՎ լիագումար նիստը քիչ առաջ կողմ է քվեարկել այն բանին, որպեսզի հայ ռազմագերիների հարցը, ինչպես արդեն ասել ենք, ընդգրկվի վաղվա օրակարգում և քննարկվի։ Հարցը դրվել է քվեարկության, քանի որ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը առարկություններ է ներկայացրել, հայտարարելով, որ դա ապակայունացնող նշանակություն կունենա տարածաշրջանի համար ։ Հարցի քննարկմանը մասնակցել են 132 պատվիրակներ, "կողմ" է քվեարկել 93, "դեմ" ՝ 21 և ձեռնպահ է մնացել 18 պատվիրակ: Եվ այսպես, վաղը հարցն անպայման կքննարկվի", - Facebook-ի իր էջում հաղորդել է Մելքումյանը ։