Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միությունը շուտով կսկսեն բանակցություններ ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման շուրջ։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Ռասուլ Մոհաջերը։
Ընդ որում, Մոհաջերը նշել է Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ապրանքաշրջանառության աճը: "Անցած տարվա ընթացքում ռուս-իրանական ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 350 մլն դոլար, որի մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսական արտադրանքի առեւտրին", - ըստ ԻՌՆԱ-ի՝ ասել է դիվանագետը:
Նրա խոսքով ՝ Եվրասիական տնտեսական միության եւ ԻԻՀ միջեւ ազատ ռեւտրի գոտու ստեղծման տանող ժամանակավոր համաձայնագրի շնորհիվ շարունակում է աճել Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը:
Եվրասիական տնտեսական միության և նրա պետությունների ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը տանող ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում եւ սահմանում է ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնս մոտ են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին: