Արմինֆո. ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից», - նշված է հրամանագրում։
Նշենք, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը Հայաստանի բանակի շարքերում է երկրի Զինված ուժերի կայացման օրվանից ի վեր ։ 2020թ. հոկտեմբերին Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։
Հարկ է նկատել, որ Խաչատրյանի պաշտոնանկությանը նախորդել է այն տեղեկությունը, որ հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավոր է <Իսկանդերի> հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը, գեներալը ծիծաղելով նշել է, որ նման բան չի կարող լինել։
Այս հայտարարությունը լայն արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Ռուսաստանում ։ Մոսկվան կոշտ պատասխան է տվել Փաշինյանի այդ արտահայտություններին։