Արմինֆո. Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա։ Այս մասին ասվում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ Facebook-ում տեղադրված հաղորդագրության մեջ։
<Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ>,- նշվում է հաղորդագրության մեջ։