Արմինֆո.Ռուսաստանի մայրաքաղաքում անցած գիշեր տեղացած առատ ձյունը հանգեցրել է դեպի Երեւան չվերթների ուշացման:
Ինչպես տեղեկացնում է <Զվարթնոց> օդանավակայանի մամուլի ծառայությունը, հետաձգվել է երկու չվերթ՝ <Դոմոդեդովո> եւ <Վնուկովո> օդանավակայաններից մեկական չվերթ: Առաջին ինքնաթիռը պետք է ժամաներ 15.10 - ին, երկրորդը ՝ 16.25-ին, սակայն արդեն ակնհայտ է, որ այդ չվերթների իրականացման հարցում ուշացում կլինի ։
Նշենք, որ Մոսկվայի օդանավակայաններում ընդհանուր առմամբ հետաձգվել է 29 չվերթ, եւս 5-ը չեղարկվել է: