Արմինֆո. Մեր քաղաքական թիմը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է բանակցել ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Պատգամավորը նշել է, որ վարչապետն ամեն ինչ անում է, որ բանակցությունները դրական արդյունք տան: Այժմ Փաշինյանն ակտիվորեն զբաղվում է գերիներին ու ռազմագերիներին վերադարձնելու հարցով ։
<Հիմա այդ հարցը ընթացքի մեջ է, Փաշինյանը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի հնարավորինս արագ լուծի այդ հարցը ։ Ես վստահ եմ, որ արդյունքը կլինի, սակայն կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել։ Եկեք ղեկավարությանը հնարավորություն տանք լուծել այդ հարցը>,- ընդգծել է Հակոբյանը։