Արմինֆո.Թուրքական Բուրսա քաղաքի հայկական եկեղեցին վաճառքի է հանվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը ՝ գրառմանը կցելով եկեղեցու լուսանկարը։
<Վաճառվում է երկրպագության տո՞ւնը։ Ինչպե՞ս կարող են հասարակությունն ու պետությունը նման բան թույլ տալ։ Ամոթ ձեզ>,- գրել է պատգամավորը։ Եկեղեցու համար սահմանվել է 6 մլն թուրքական լիրա։