Արմինֆո. <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը կասկածում է, որ խորհրդարանը վարչապետի իմփիչմենթի գործընթաց է սկսելու ։ Այս մասին պատգամավորը հայտարարել է լրագրողների հետ զրույցում ։
Նա նշել է, որ ընդդիմադիր կուսակցություններն ու խմբակցություններն իրավունք ունեն վարչապետի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածությունները, սակայն իշխող խմբակցությունը սատարում է Նիկոլ Փաշինյանին:
<Իշխող խմբակցության օրակարգում նոր վարչապետի ընտրության հարց չկա ։ Ավելին, ես չեմ կարծում, որ երկրում պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել ։ Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարում են, որ վարչապետը պետք է հրաժարական տա, բայց որևէ հիմնավորում չկա, թե ինչու պետք է դա անի ։ Ավելին, նրանք չեն ներկայացրել, թե ինչ են անելու, եթե իշխանափոխություն լինի>, - նշել է Ղալումյանը ։ Պատգամավորը նաև նշել է, որ պատերազմում պարտվել է ոչ միայն իշխանությունը, այլ՝ ամբողջ երկիրը ։ <Եթե ընդդիմությանը թվում է, թե իրենք չեն պարտվել, սխալվում են ։ Տվյալ դեպքում պարտվել են ոչ կոնկրետ անձինք։ Բոլորս պարտվեցինք։ Սակայն հիմա պետք է գիտակցել, որ մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, պետք է ելք գտնել ստեղծված իրավիճակից>,- ընդգծել է նա ։
Ղալումյանը նաև նշել է, որ խոսքերը, թե վարչապետ Փաշինյանը դավաճան է, անհիմն են: <Ես չեմ հավատում, որ Հայաստանում ինչ-որ մեկը հավատում է, որ Փաշինյանը դավաճան է ։ Ընդհակառակը, նա ամեն ինչ արեց, որպեսզի կանխի իրադարձությունների նման ելքը, հող չհանձնի ։ Այժմ անհրաժեշտ է պահպանել ժողովրդի իշխանությունը երկրում, լուծել օրակարգում դրված խնդիրները ։ Կես տարի անց մենք կկարողանանք սթափ գլխով գնահատել իրավիճակը, ինչպես նաեւ որոշել, թե ինչ պետք է անենք հետո։ Այսօր մեր երկրին անհրաժեշտ է կայունություն և անվտանգություն, որը մեզ պետք է ապահովի իշխանությունը>, - եզրափակել է պատգամավորը։