Արմինֆո. Հայաստանի և Արցախի այն քաղաքացիներին, ովքեր ժամանակավոր ապաստան են տրամադրել Արցախի իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքներում գույքի կորստի պատճառով անօթևան մնացած բնակիչներին, ֆինանսական աջակցություն կցուցաբերվի ։ Այդ մասին որոշում է կայացվել ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ Հայաստանի տարածքում հայրենակիցներին ապաստանած ընտանիքները 30-ական հազար դրամ կստանան յուրաքանչյուր չափահաս անդամի համար, իսկ Արցախի տարածքում ՝ 45 հազարական դրամ: Գործադիր մարմնի որոշումը կրում է ժամանակավոր բնույթ եւ գործելու է վեց ամսվա ընթացքում: Ծրագրի շահառուները էլեկտրոնային փոստով նախարարություն են ներկայացնում իրենց դիմումները, որոնք սեղմ ժամկետում քննարկելուց հետո ուժի մեջ են մտնում: Միջոցները փոխանցվում են միջոցառման մասնակիցների բանկային հաշվին:
Ինչպես նշել է նախարարը, աջակցությունը դիտարկվելու է ոչ թե որպես տարածքի վարձակալության վճար, այլ որպես հայրենակիցներին միանվագ օգնություն: Ֆինանսական միջոցները ենթակա չեն հարկման։