Արմինֆո. Վաղը ՝ ժամը 18 ։ 00-ին, ընդդիմությունը սկսելու է անհնազանդության լայնածավալ ակցիաներ և փակելու է Երևանի փողոցները ։ Այս մասին հայտարարել են ընդդիմության կողմից այսօր սկսված <Արժանապատվության երթի> մասնակիցները։
Երթի մասնակիցները նշել են, որ պայքարելու են մինչև վերջ, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: Երթը ավարտվել է Հանրապետության հրապարակում, որտեղ ծածանվել է Հայաստանի մեծ դրոշը ։