Արմինֆո. Թուրքիայի վարքագիծը արեւելյան միջերկրածովյան շրջաններում, երկրի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերջին զինված հակամարտությանը, ինչպես նաեւ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռք բերումը "խնդրահարույց" են՝ ՆԱՏՕ-ի շարքերում միասնության պահպանման տեսանկյունից: Այդ մասին ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը հայտարարել է The National թերթին՝ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման նախաշեմին։
Ընդ որում, նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի ուժը հենց նրա միասնությունն է։ "Հատկապես՝ մեզ մտահոգում է C-400-ի ձեռք բերումը։ Այն միտքը, որ դուք կարող եք ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգը տեղադրել մեր դաշինքի կենտրոնում, անցնում է սահմանները։ Մենք բազմիցս դա մատնանշել ենք Թուրքիային", - հայտարարել է Հաթչինսոնը, վերստին Անկարային կոչ անելով հրաժարվել այդ քայլից՝ քանի դեռ ուշ չէ։