Արմինֆո. ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը մտադիր է վայր դնել իր պատգամավորական մանդատը:
Պատգամավորը Facebook-ի իր էջում նշել է, որ մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է այսօր: "Դեկտեմբերի 4-ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները ։ Հիմա, ինչպես երբեք, Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ ։ Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը", - գրել է պատգամավորը ։