Արմինֆո. "Իմ քայլը" բարեգործական հիմնադրամը 512.3 մլն դրամ կփոխանցի "Զինծառայողների ապահովագրության" հիմնադրամի հաշվին: Նման որոշում է կայացվել նոյեմբերի 20-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։
Նաեւ հաղորդվում է, որ հիմնադրամի միջոցներով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կստեղծվի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր սրահներ, ցավի կառավարման սենյակներ, ժամանակակից պրոթեզավորում, էքսպրես լաբորատորիա։ Արդյունքում՝ կենտրոնը կկարողանա սպասարկել երկու անգամ ավելի շատ հիվանդների՝ մինչեւ 600 զինծառայողի։ Հաղորդվում է, որ այդ նպատակով հիմնադրամի եւ կենտրոնի միջեւ կնքվել է 180 մլն դրամի նվիրատվության պայմանագիր:
Հիմնադրամը ծրագրում է 1000 պլանշետ ձեռք բերել արցախցի երեխաների հեռավար ուսուցում կազմակերպելու համար: Եւս 1000 պլանշետ ձեռք կբերի պետությունը։ "Հիմնադրամը զարգացման ծրագրերից անցնում է հակաճգնաժամային գործունեության ՝ պատերազմի սոցիալական եւ հումանիտար հետեւանքները մեղմելու համար", - ասված է հաղորդագրության մեջ: