Արմինֆո. Գոյություն ունեցող պայմաններում արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված խորհրդարանն ի սկզբանե ձախողվելու է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքացու որոշում" սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից՝ Սուրեն Սահակյանը։
"Ներկայիս իրավիճակում մենք ընդհանրապես դեմ ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին ։ Նման դիրքորոշումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով ։ Պետք է հասկանալ, որ ընտրարշավը ընտրողների պարտվողական հոգեբանական վիճակի ֆոնին վերածվելու է 12-օրյա, ընդ որում, անիմաստ, հերոսների և դավաճանների որոնումների։ Այդ ամենը ուղեկցվելու է բախումներով և անգամ զոհերով ։ Պատերազմից հետո քաղաքացիների մոտ բավականին մեծ քանակությամբ զենք է կուտակվել ՝ սկզբի համար անհրաժեշտ է զինաթափվել", - նկատել է նա։
Քաղաքական գործիչը արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհին ևս մեկ, ոչ պակաս կարևոր, խոչընդոտ է համարում երկրում գաղափարական քաղաքական ուժերի բացակայությունը։ Այս ֆոնին, բնականաբար, արտահերթ ընտրությունները զուրկ կլինեն գաղափարական ամեն տեսակ բովանդակությունից։ Ինչը, Սահակյանի կանխատեսմամբ, կհանգեցնի ապրիորի անիրագործելի խոստումներով հանդես եկող ռեւանշիստների հաղթանակի։
Մինչդեռ, նոր կառավարությունը, ըստ քաղաքական գործչի, պետք է ունենա կրքերը զսպելու կարողություն, այլ ոչ թե բորբոքի, ինչպես դա անում էին նրա նախորդները ։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման դեպքում հասարակությանը կառավարության պատշաճ աշխատանքի մեջ համոզելը շատ դժվար կլինի ։ Բարեփոխումների բացակայությունը կհանգեցնի կառավարության փոփոխության։ Ցավալի բարեփոխումների անցկացումը հասարակության հետ հետադարձ կապի բացակայության պայմաններում՝ նույնպես:
Գործող կառավարությունը, Սահակյանի գնահատմամբ, չարդարացրեց հասարակության հույսերը և, համապատասխանաբար, տապալվեց մինչև պատերազմը ։ Իսկ հետպատերազմյան շրջանում հասարակության ապակողմնորոշումը, վերջին կողմնորոշումների կորուստը և դրանով պայմանավորված խնդիրները, հասել է սպառնալի չափերի ։ Այս լույսի ներքո, հասարակությանը պետք է առաջնորդ, որը կարող է առաջարկել նոր սկիզբ: Առաջնորդին, ում գլխավոր բնութագիրը լինի գաղափարին հավատարիմ լինելը և դրա իրականացման հնարավորության հանդեպ անսպառ հավատը։
"Մինչդեռ, նոր կառավարության մասին խոսելիս, այն, որպես կանոն, բնութագրում են որպես տեխնոկրատական ։ Շատ եմ կասկածում նման մոտեցման արդյունավետությանը։ Մենք կարծում ենք, որ այս կառավարության չեզոք ղեկավարի ընտրությունը լինելու է ընթացիկ ճգնաժամից դուրս գալու ավելի կենսունակ տարբերակ ։ Այդ մարդը չի առաջադրվի հաջորդ ընտրություններում։ Իդեալում՝ կհրաժարվի հետագա քաղաքական կարիերայից։ Վերջինը կբարձրացնի հասարակության վստահության մակարդակը և ընդունելի կլինի ընդդիմադիր քաղաքական ճամբարների համար ։ Միայն իրավիճակի կայունացումից եւ մի շարք բարեփոխումների իրականացումից հետո հնարավոր կլինի խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին", - ամփոփել է Սահակյանը ։