Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է մի շարք կադրային որոշումներ:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն, աշխատանքից ազատվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը եւ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։
Նշենք, որ Ղարաբաղում մարտական գործողություններից անմիջապես հետո Հայաստանում իրենց պաշտոնները թողել են Նիկոլ Փաշինյանի կառավարության 12 նախարարներից 6-ը։