Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը: Նրա հավաստմամբ, դիմումը նախարարը ներկայացրել է նախօրեին։
Նշենք, որ կառավարությունում սկսվել է նախարարների փոխարինման գործընթաց։ Մասնավորապես, իրենց պաշտոններն արդեն լքել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ։