Արմինֆո.Բրիտանական շտապ օգնության բրիգադի (UKEMT) չորս անդամներ գործուղվել են Հայաստան նոր տիպի կորոնավիրուսի (COVID19) բուժման հարցում օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել Է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման նախարարությունը։
Նաեւ նշվում է, որ նրանք Հայաստան են ուղարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խնդրանքով` կորոնավիրուսով ծանր հիվանդների բուժմանն աջակցելու համար։
<Նրանք UKMed_NGO-ի ղեկավարության ներքո փոքր թիմի մի մասն են, որը Հայաստանում կանցկացնի 5 շաբաթ ՝ ուսուցանելով եւ խորհրդակցություն տրամադրելով>, - նշվում է նախարարության հաղորդագրության մեջ: