Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի է ունենում անհայտ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիա:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, ցուցարարները հայտարարել են, որ ցանկանում են հանդիպել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որը պետք է պատասխանի իրենց հարցերին: Նրանք, մասնավորապես, ցանկանում են տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջաններում կորած զինծառայողների հետ։
Ցուցարարների մոտ է դուրս եկել պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։ Նա հաղորդել է, որ այսօր կառավարությունում քննարկվելու են այդ բոլոր հարցերը: "Ես առաջարկում եմ ձեզ վաղը ընտրել 15-20 մարդ եւ հանդիպել Ազգային ժողովում։ Հանդիպմանը ներկա կլինեն նաև ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարները: Մենք կքննարկենք հետագա քայլերը եւ կներկայացնենք ձեզ կառավարությունում այսօրվա քննարկման արդյունքները ", - առաջարկել է Քոչարյանը, հավելելով, որ այդ հարցը կքննարկվի նաեւ Ռուսաստանի ղեկավարության հետ: