Արմինֆո. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում է։ Այդ մասին հաղորդել է "ՌԻԱ Նովոստի"-ն։
Շոյգուն Բաքու է մեկնել Երեւանից, որտեղ առավոտյան բանակցություններ է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
Երևանում է գտնվում նաև ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։ Պատվիրակությունն արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ։ Այցի նպատակն է քննարկել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը, հումանիտար ճգնաժամի հանգուցալուծումը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցերի ողջ համալիրը: