Արմինֆո. Ժնևում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ Մնացականյանը բանակցություններ էր վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Բանակցությունների թեման ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցումն է ։