Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է անվտանգության Խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Անդրկովկասում տիրող իրադրությունը։ Այդ մասին հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
"Որպես հիմնական հարց քննարկվել է պետական նյութական պահուստի ձեւավորման թեման։ Քննարկվել է Անդրկովկասում տիրող իրադրությունը՝ շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա։ Մտքեր են փոխանակվել նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ ։ Խորհրդակցության մասնակիցները ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով։ Քննարկվել են նաեւ ներռուսաստանյան օրակարգի հարցեր", - ասված է հաղորդագրության մեջ: