Արմինֆո. Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ այսօր միջնորդները բանակցություններ կվարեն նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Ուշադրության կենտրոնում է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը։