Արմինֆո. Կատալոնական Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Սանտա Կոլոմա դե Գրամենետը
կոչ է արել հարգել հրադադարի մասին պայմանավորվածությունները, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը: