Արմինֆո.<Մեծ Թուրան> նախագծի շրջանակներում Թուրքիայի ախորժակները ոչ մի կերպ չեն սահմանափակվում Հարավային Կովկասով եւ անխուսափելիորեն դիպչելու են Ռուսաստանին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին - Ռաևսկին ։
<Թուրքիան իր գործողություններում, բնականաբար, շարունակում է առաջնորդվել Ադրիատիկից մինչև Խաղաղօվկիանոսյան ավազան <Մեծ Թուրան> ստեղծելու գաղափարով։ Զուգահեռաբար Անկարան կշարունակի բանակցությունները Մոսկվայի հետ ՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում սեփական կորուստները, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի վերացնում Կովկասում Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու թուրքական մտադրությունները ՝ ելնելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական առաջնահերթություններից>,- համոզված է նա։
Ադրբեջանի հրահրումը Հայաստանի դեմ պատերազմի, ռուս փորձագետի կանխատեսմամբ, կավարտվի, եթե արդեն չի ավարտվել, Բաքվի վերջնական հեռացմամբ Անկարայի ազդեցության ուղեծիր: Ռուսաստանի հետ հավասար կարգավիճակի հասնելու ուղղությամբ Թուրքիայի ջանքերը Մոսկվայում, նրա կարծիքով, ապակառուցողական են գնահատում: Սակայն, Ռուսաստանն այլևս չի կարող խուսափել Էրդողանի հետ խնդրի քննարկումներից՝ առաջին հերթին այն պատճառով, որ հենց Էրդողանն է այսօր պատերազմ հրահրող գլխավոր խաղացողը։
Նադեին-Ռաևսկու գնահատմամբ ՝ Մոսկվայում քաջ գիտակցում են Արցախում մարտական գործողությունների մեջ սեփական անմիջական ներգրավվածության վտանգը ։ Եվ քանի դեռ Հայաստանի վրա ուղղակի հարձակում չկա, Ռուսաստանը բոլոր ուժերով փորձելու է խուսափել Արցախի պատերազմը մեծ պատերազմի վերաճելուց՝ դիվանագիտական ջանքերի միջոցով։
Այս առումով փորձագետը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցերը Ղազախստան եւ Ուզբեկստան գնահատում է՝ որպես Անկարայի հեռահար ծրագրերի մի մասը: Իսկ ադրբեջանա-թուրքական տանդեմի արկածախնդիր գործողություններն Արցախի նկատմամբ, ըստ նրա, էապես մոտեցրել են Թուրքիայի պանթյուրքիստական երազանքների իրականացումը ։ Ընդ որում, թուրքական գործոնը Միջին Ասիայում ամուր է միայն առաջին հայացքից ։ Ընդհանուր առմամբ, Նադեին-Ռաեւսկին Մեծ Թուրանի ձեւավորման գաղափարը գնահատում է՝ որպես չափազանց հավակնոտ եւ, հետեւաբար, անիրագործելի: Այնուամենայնիվ, նրա կանխատեսումներով, անիրականանալին իրագործելու Անկարայի փորձերը կուղեկցվեն Թուրքիայի կողմից այդ ծրագրերում ներգրավված ժողովուրդների համար մեծ կորուստներով։