Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցմանն ու նոր բանակցություններին այլընտրանք չկա։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը։
<Ադրբեջանն ու Հայաստանը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները՝ առանց նախապայմանների։ Կրակի դադարեցմանն ու նոր բանակցություններին այլընտրանք չկա։ Դա պետք է հասկանան բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այդ հակամարտությանը>, - նշել է Մաասը Twitter-ի իր միկրոբլոգում ։